Շենգավիթի և Կարմիր բլուրի վերականգնման համար $5 մլն կպահանջվի![]() 2 մայիսի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Էրեբունի հնավայրի վերականգնման, այցելուների սպասարկման հետ կապված 2 աշխատանքային և 7 էսքիզային նախագիծ կա: Այդ մասին հայտարարել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա տեղեկացրել է, որ ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Ուրարտական խոհանոցին, ընթացքի մեջ են, հայտնում է Panorama.am-ը: «Այս տարի, ըստ էության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրը կունենա իր ավարտուն նախագիծը, կմնա վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացումը, որին ձեռնամուխ կլինենք այս տարվանից և կփորձենք անել այնպես, Էրեբունի-Երևանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորենք»,- ասել է Գագիկ Գյուրջյանը: Հանդիպմանը ներկա «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն իր հերթին անդրադարձել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղեր հանդիսացող Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերին: «Իրականացվող բոլոր ծրագրերը կապած են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ: Քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագիրը, որը շատ ավելի ճանաչված է միջազգային կազմակերպություններում, պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումն է: Տվյալ երեք հնագիտական բնակավայրերը ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագերի մեջ»,-նշել է Սիրեկան Օհանյանը: Ինչ վերաբերում է հնավայրերի վերականգնման համար ներդրումային մասին, նա նշել է, որ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշել են վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը հայտնել է, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի: Նա հավելել է, որ վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում առանձահատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաև հատուկ տարածք՝ բեմականացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար: Թեյշեբաինին կամ Կարմիր բլուրը ուրարտական քաղաքը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Թեյշեբաինի հնավայրը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում:Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |