ԶԼՄ-ներ. ԻՊ զինյալները Սիրիայում կրակել են փախստականների վրա. Առնվազն 25 զոհ կա![]() 2 մայիսի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում հարձակվել են փախստականների շարասյան վրա, Էլ Հոուփ ճամբարից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Ըստ նրա, գրոհայինները կրակ են բացել փախստականների ուղղությամբ՝ առնվազն 25 մարդ սպանելով, ևս 100-ը վիրավորվել է: Զոհերը և տուժածները հիմնականում կանայք են և երեխաներ: Ահաբեկիչները նաև մի խումբ պատանդների են առևանգել և հեռացել են հանցանքի վայրից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սիրիայում 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700.000 մարդ, որից 300.000-ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով: Վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |