Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը կհասնի 1,4 մլն![]() 2 մայիսի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը մինչև տարեվերջ կավելանա 50 տոկոսով և կհասնի 1,4 միլիոնի: Այդ են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները: Ըստ կազմակերպության հաշվարկների, մոտ 275.000 երեխա կտառապի սննդի սուր ծանր պակասից, որը վտանգ կներկայացնի նրանց կյանքի համար: Նշվում է, որ թերսնուցումից ու սովից տառապող երեխաները 9 անգամ ավելի են ենթակա տարբեր հիվանդությունների ազդեցության: «Երաշտի, հիվանդությունների և բնակչության տեղահանումների համադրությունը մահացու է երեխաների համար, հարկավոր է շատ ավելին անել և որքան հնարավոր է արագ, փրկելու համար նրանց կյանքը»,-մեջբերում է կազմակերպությունը Սոմալիում իր ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերերի խոսքերը: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի, երաշտի հետևանքով նաև 40.000 երեխա առավել անապահով ընտանիքներից դադարել է հաճախել պարապմունքների, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր և սնունդ հայթայթելով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |