4 ամսում Վրաստան մոտ 740 հազար զբոսաշրջիկ է այցելել![]() 2 մայիսի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 4 ամսում Վրաստան է այցելել 1,8 մլն օտարերկրացի, ինչը 11,1%-ով ավելի է, քան 2016-ին: Այդ մասին ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Վրաստան այեցլածների ընդհանուր թվից զբոսաշրջիկ է եղել 736.300-ը, ինչը 26,9%-ով ավելի է, քան 2016-ին: Ապրիլին Վրաստան ամենից շատ այցելել են Հայաստանի (+13,2%), Ադրբեջանի (7,1%), Թուրքիայի (-19,2%), Ռուսաստանի (16,5), Ուկրաինայի (27,2%) և Իրանի (183,9%) քաղաքացիները: Միայն ապրիլին Վրաստան է այցելել 510.600 օտարերկրացի (աճը 10,2%), որից զբոսաշրջիկ է եղել 222.600 մարդ (աճը 29,7%), տարանցիկ ուղևոր՝ 107,8 (0,3%): Դրական է միտումը նաև Եվրամիության երկրների մասով՝ տարեսկզբից աճել է այցելուների թիվը Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Բուլղարիայից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |