ԵԼՔ-ը չի բացառում գործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ 2 մայիսի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ հետագայում իրենց դաշինքը կարող է գործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Եթե ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, որ իրենք ընդդիմադիր են, մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, կառաջարկենք մեր ծրագրերը, պատրաստ կլինենք նաև իրենց ծրագրերը քննարկել»,- ասել է Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Նա նշել է, որ գործակցելու դեպքում միասին կունենան 40 մանդատ: «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ապրիլի 24-ին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |