Դպրոցներում դրամահավաքությունը բացառելու համար հսկողություն է սահմանվել![]() 2 մայիսի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով սահմանվել է խիստ հսկողություն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է աշխատակազմի հանրակրթության վարչության պետը: Հսկողությունը սահմանվել է ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացման վերաբերյալ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |