Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների առաջնության փոխչեմպիոն 2 մայիսի 2017 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում, Հայաստանի ընտրանին 15 միավոր վաստակելով փոխչեմպիոն է հռչակվել: Հավաքականի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը: Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Առաջնությունն անցկացվում էր երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր մրցաշարին: Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթել է Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Հայկական թիմի անդամները արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |