91-ամյա հայ դաշնակահարուհին համերգ կտա Սանկտ Պետերբուրգում

91-ամյա հայ դաշնակահարուհին համերգ կտա Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին Շոպենի ստեղծագործություններն են հնչելու՝ 91-ամյա ՌԴ ու ՀՀ վաստակավար արտիստ Մարիա Ղամբարյանի կատարմամբ:

Ղամբարյանը ծնվել է Երևանում՝ 1925-ին: Տարբեր տարիներին նա սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի մանկական երաժշտական դպրոցում ու կոնսերվատորիայում:

Ղամբարյանը երկար տարիներ հաջող շրջագայություններ է ունեցել ԽՍՀՄ-ում և այլ երկրներում:

91-ամյա Ղամբարյանը նաև Կոմիտասի ստեղծագործություններ է մշակել՝ կամերային անսամբլների համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---