Հայ հրաձիգները Եգիպտոսում 3-րդն ու 6-րդն էին![]() 3 մայիսի 2017 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Հայ հրաձիգները Եգիպտոսում անցկացված կանանց առաջնությանը գրավել են 3-րդ և 6-րդ տեղերը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ 10մ, օդամղիչ հրացան կանանց պայքարում Մարիամ Միքայելյանը, խոցելով 411,8 միավոր, 6-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նա բարելավվել է դիրքերը և գրավել 3-րդ տեղը: Մարիամ Միքայելյանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: 10մ, օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, խոցելով 377 միավոր, 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նա մրցելույթն ավարտել է՝ գրավելով 6-րդ տեղը: Էլմիրա Կարապետյանը Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Նորայր Առաքելյանը: «Հայ հրաձիգները այս բարձր արդյունքները խոցել են՝ չնայած մեծ խոչնդոտներին. նրանք մեկնել են միջազգային մրցաշարին՝ առանց իրենց անձնական զենքերի: Պատճառն ավիաընկերության կողմից սխալ տեղեկատվությունն է եղել՝ զենքերը տեղափոխելու հետ կապված, և վերջին պահին ստիպված են եղել մեկնել առանց զենքերի: Եգիպտոսի կանանց միջազգային մրցաշարում 1-6-րդ տեղեր գրաված մարզուհիները կազմակերպիչների կողմից կաժանանան խոշոր դրամական պարգևների: Հայ հրաձիգները մրցմանը մասնակցում են Զ. Սիմոնյանի անվան հրաձգության մարզադպրոցի հիմնադիր Վարդան Բալայանի և իրենց անձնական միջոցների հաշվին: Եգիպտոսում Հայաստանի հրաձգության թիմին մեծ աջակցություն է ցուցաբերել եգիպտաբնակ ազգությամբ հայ Սարկիս Մարթայանը»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։ H.H. Sheikha Fatima Bint Mubarak Women's Intl. Shooting Championship - Rifle / Pistol մրցաշարը մեկնարկել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 24-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |