Իրաքյան Քրդստանի հայ համայնքը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 3 մայիսի 2017 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի Զահո շրջանում գտնվող Դուհոք քաղաքում տեղի հայ համայնքը` մոտ 200 ընտանիք, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել: Այս մասին հայտնում է «Ակոսը»` քրդական Rûdaw կայքին հղումով: Հայտնի է, որ հայերն այս շրջան են տեղափոխվել 1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստանից` հիմնականում Մուշից, Բիթլիսից և Վանից: Եվս 200 հայ ընտանիք ապրում է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Աղբյուրը հաղորդում է, որ տեղի հայերն իրենց մանդատներն ունեն Իրաքյան Քրդստանի խորհրդարանում և Դուհոքի քաղաքային խորհրդում: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |