Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման հարցը![]() 3 մայիսի 2017 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են ՌԴ և ԱՄՆ գործողությունների համակարգումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև իրավիճակը Կորեական թերակղզում: Սպիտակ տանը ևս դրական են գնահատել հեռախոսազրույցի արդյունքները՝ «շատ լավը» անվանելով զրույցը: Ըստ ամերիկյան կողմի, նախագահները քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծումը, ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը: Նշվում է, որ Պուտինը զսպվածության կոչ է արել: Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են անձնական հանդիպման մասին հուլիսին Համբուրգում կայանալիք G20-ի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա ԱՄՆ և ՌԴ նախագահների երրորդ հեռախոսազրույցն է Թրամփի ընտրվելուց հետո: 2016-ի նոյեմբերի 15-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Թրամփն ասել է, որ հուսով է, որ ՌԴ և ԱՄՆ միջև ամուր հարաբերություններ կլինեն:Երկու նախագահը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, ռազմավարական տնտեսական հարցեր և ԱՄՆ ու ՌԴ պատմական հարաբերությունները, որոնք արդեն մոտ 200 տարեկան են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |