Գուտերեշ. Առաջնորդները պետք է պաշտպանեն մամուլի ազատությունը![]() 3 մայիսի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ տարածած ուղերձում: Նա նշել է, որ մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ՝ զրկվում կյանքից։ «Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով։ Եվ նաև անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի։ Մամուլի ազատության օրը կոչ եմ անում վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին, որովհետև ազատ մամուլը բոլորի համար խաղաղության և արդարության գրավականներից է։Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը»,- նշել է նա: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |