Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների 10-յակում![]() 3 մայիսի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել է Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրում են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա: ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Թբիլիսին, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Տաշքենդը, Բիշքեկը և Քիշնևը: Ըստ ՏուրՍտատի տվյալների, Երևանում ռուս զբոսաշրջիկները Երևան են ժամանում միջինը 3 օրով և վճարում են հյուրանոցում բնակվելու համար օրական $55: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |