«Խոստումը»՝ Ուկրաինայում մայիսի ամենասպասված ֆիլմերի 5-յակում![]() 3 մայիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմն Ուկրաինայում մայիսի ամենասպասված ֆիլմերի 5-յակում է: Ուկրաինայում ամենասպասված կինոֆիլմերի ցուցակը կազմել է «Շաբաթվա հայելին» պարբերականը՝ հիմնվելով IMDb և «Կինոպոիսկ»-ի վարկանիշերի վրա: «Խոստումից» բացի ամենասպասվածներից են նաև «Գալակտիկայի պաշտպանների» երկրորդ մասը, Արթուր արքայի մասին ֆիլմը, Օտարի մասին սագայի շարունակությունը և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասը: Ապրիլի 27-ին Կիևում և Օդեսայում կայացել են «Խոստումի» հատուկ ցուցադրությունները: Կիևյան ցուցադրությանը ներկա են եղել Ուկրաինայի հայ համայնքի և հոգևորականության ներկայացուցիչները, հայտնի հասարակական գործիչներ, պատգամավորներ: Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին: Կարդացեք նաև՝ Հեղինակավոր ԶԼՄ-ները «Խոստումի» մասին. Ոգեշնչող պատում կամ անհամ մելոդրամա Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |