Երևանում հնգյակ է ծնվել

Երևանում հնգյակ է ծնվել

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, ծնվել է հնգյակ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:

Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում ծնվել է 4 աղջիկ և 1 տղա: Երեխանները կկրեն Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա անունները։

Երեխաները լույս աշխարհ են եկել Կեսարյան հատմամբ, մայրը հղիացել է բնական ճանապարհով: Երեխաները կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ:

2016-ի սեպտեմբերին Երևանում բնական ճանապարհով քառյակ էր ծնվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---