Սերգեյ Միրոնով. «Առաջիկայում ես ծրագրում եմ ակտիվացնել «կովկասյան քառյակի» աշխատանքը»

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ, «Սպռավեդլիվայա Ռոսիյա» (Արդար Ռուսաստան) կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ծրագրում է առաջիկայում վերսկսել այսպես կոչված խորհրդարանական «կովկասյան քառյակի» աշխատանքը, որի մեջ մտնում են ՌԴ, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարները: «Օբյեկտիվ պատճառներով մեր քառյակի աշխատանքներում ընդմիջում էր»,- հայտարարել է նա:



Նրա խոսքերով, երեքշաբթի սենատորները քննարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ միջխորհրդարանական համագործակցության հարցերը եւ ռուսական խորհրդարանի վերին պալատի գործունեության հիմնական ուղղությունները 2008 թվականին ժամանակակից աշխարհի խորհրդարանական դիվանագիտության նպատակների հարցով: «Ես երախտապարտ եմ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին հստակ զեկույցի համար, որում նկարագրել է ամենախնդրահարույց հարցերը եւ հստակ ցուցադրել է խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները Ռուսաստանի շահերի առաջխաղացման համար միջազգային ասպարեզում»,- նշել է Միրոնովը:



Ինչպես ճշտել է Միրոնովը, Դաշնության խորհրդում նման հանդիպումն անցկացվում է յոթերորդ անգամ: «Խորհրդարանական դիվանագիտություն» տերմինը մեր երկրի միջազգային հարաբերությունների համակարգում վերջին ժամանակներում համեմատաբար ակտիվացել է, խորհրդարանական դիվանագիտությունը դարձել է երկրի ընդհանուր դիվանագիտության կարեւոր բաղկացուցիչ մասը», վստահ է խոսնակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---