Ապրիամովն ազատվել է ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից![]() 3 մայիսի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Էնրիկո Ապրիամովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամովը ծնվել է 1954-ին Թբիլիսիում: ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ 1971-ին ընդունվել և 1975-ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 2000-ին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։ 1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000-ին ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։ 2000-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ նախագահի 2013-ի օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014-ի մարտի 14-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |