«Խոստումը» հայկական կինովարձույթի բացարձակ առաջատարն է (Հարցում)![]() 3 մայիսի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմն առաջին իսկ հանգստյան օրերին երևանյան կինոթատրոններում դիտումներով բացարձակ առաջատարն է դարձել՝ առաջ անցնելով աշխարհի կինովարձույթում այս պահի առաջատար «Ֆորսաժ 8»-ից: «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Ռուզան Աբգարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 27-ից երևանյան կինոթատրոններում ցուցադրվող «Խոստումը» մոտ 3-4 անգամ ավելի են դիտել, քան «Ֆորսաժը»: 3-րդ տեղում «Փոքրիկ բոսը» մուլտֆիլմն է: «Սինեմա սթարի» ադմինիստրատոր էդգար Ստեփանյանն էլ PAN-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կինոթատրոնում ևս առաջատարը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմն է: «Խոստումը» մոտ 7-8 անգամ ավելի են դիտել, քան «Ֆորսաժը»: Այս պահին միանշանակ ՀՀ կինովարձույթի առաջատարն է: Նաև ցուցադրություններն են շատ եղել՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն»,- նշեց Էդգարն ու հավելեց, որ բոլոր ցուցադրություններն անցնում են լեփ-լեցուն դահլիճում: «Սինեմա սթարում» 3-րդ ամենադիտված ֆիլմն այս հանգստյան օրերին «Գեղեցկուհին և հրեշն» է եղել: «Կինոպարկում» ևս պատկերը նույնն է. դիտումներով բացարձակ առաջատարը «Խոստումն» է: Դրան հաջորդում են «Ֆորսաժ 8»-ն ու «Փոքրիկ բոսը»: Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |