Քվորում չկա. ԱԺ նիստը հերթական անգամ չի կայացել

Քվորում չկա. ԱԺ նիստը հերթական անգամ չի կայացել

PanARMENIAN.Net - 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նիստի ժամանակ քվորում չի ապահովվել, ինչի արդյունքում այն կրկին տեղի չի ունեցել։

131 պատգամավորից ներկա էր 9-ը` ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Մկրտչյանը, ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահագն Մախսուդյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, գրում է А1plus.am-ը։

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

Ապրիլի 10-ին Ազգային ժողովի հինգերորդ գումարման հերթական քառօրյան ևս չէր կայացել, քանի որ քվորում չէր ապահովվել: Նիստին ներկայացել էր 16 պատգամավոր:

 Ուշագրավ
---