Սեմնեբին չի բացառում ռազմական միջոցների օգտագործման հնարավորությունը «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար 6 նոյեմբերի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին չի բացառում ռազմական միջոցների օգտագործման հնարավորությունը «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար: Եվրամիությունը «ավելի գործուն միջոցներ ունի սառեցված հակամարտությունների կարգավորման համար», քան գոյություն ունեցողները, այդ թվում «ռազմական եւ այլ», նշել է Սեմնեբին: «Այդ միջոցները ժամանակին չեն օգտագործվել Հարավային Կովկասում,- ասել է նա: Եթե ԵՄ-ն ավելի էական դեր խաղալ, նման միջոցները կարող են արդյունավետ կերպով օգտագործվել»: Նա չի ճշտել` կոնկրետ ինչպիսի ռազմական միջոցներ նա նկատի ունի:Սեմնեբին ասել է, որ Եվրամիության դերն այդ հակամարտությունների կարգավորման հարցում արդեն արտացոլվել է Հարավային Կովկասի երեք երկրներին Եվրոպական հարեւանության ծրագրում ընդգրկելու մեջ: «Այդ քաղաքականությունը երկարաժամկետ քաղաքական մեխանիզմ է, այսինքն դրանով նախատեսված նպատակները չեն կարող կարճ ժամակահատվածում լուծվել»,- ասել է նա: - Կարեւորը նրանում է, որ Հարեւանության քաղաքականությունը շրջանակային դեր է խաղում այդ երկրների համար հասարակությունում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Դա, իր հերթին, հնարավորություն կստեղծի հակամարտությունների քաղաքակիրթ կարգավորման համար»: Հատուկ ներկայացուցիչն օգտակար է համարում Միջազգային հարաբերությունների հարցով գերմանական ինստիտուտի հետ համատեղ ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի կողմից կազմակերպված «սառեցված հակամարտությունների» հարցով լսումները նոյեմբերի 5-6 Բեռլինում: «Այդ քննարկումները շատ օգտակար են, քանի որ կարեւոր է այդ հարցերը քննարկել Եվրոպայում: Եվրախորհրդարանականներին անհրաժեշտ է ուսումնասիրել հակամարտությունների հետ կապված վիճակը, որպեսզի կյանքի կոչվի քաղաքականությունը Հարավային Կովկասում, գրավել Եվրոպայի երկրներին այդ տարածաշրջան»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է Թրենդը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |