Black Star-ի երևանյան համերգի տոմսերը գրեթե սպառվել են![]() 3 մայիսի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Black Star-ի մեծ համերգը ընդլայնված կազմով: Համերգին կմասնակցեն Տիմատին, L'One-ը, Մոտը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգի կազմակերպիչն է Jet Set ընկերությունը: Ընկերությունում ասել են, որ թեև համերգին դեռ 10 օր կա, բայց տոմսերը գրեթե սպառվել են: Երաժիշտներից յուրաքանչյուրը իր բեդնի հետ կժամանի, ինչը, ըստ կազմակերպիչների, հաճախ չի լինում: Ընդհանուր առմամբ Երևան կժամանի հայտնի ռուսական լեյբլի 28 ներկայացուցիչ, որոնցից շատերն առաջին անգամ կլինեն Հայաստանում: Նախատեսված է 3-ժամյա կենդանի համերգ, որի մեկնարկից առաջ համալիրի նախասրահում հանդիսատեսին կզբաղեցնի դիջեյը, ներկայացված կլինեն նաև տարբեր բրենդերի ապրանքներ: Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում կայացել է 2015-ի դեկտեմբերին: Կազմակերպիչը նույն ընկերությունն էր: Այն անգամ ևս բոլոր տոմսերը սպառվել էին, իսկ երևանյան համերգն ընդգրկվեց լեյբլի 2015-ի լավագույն համերգների 10-յակում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |