Աշխարհի ամենաերկար Zip Line-ը Հայաստանում կլինի![]() 3 մայիսի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաերկար 2,7 կմ երկարությամբ Zip Line-ը Հայաստանում կկառուցվի: Այդ մասին հայտարարել է Yell Extreme Park նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: «Մայիսի 4-ին Zip Line-ի կառուցման համար դրամահավաքը կմեկնարկի միջազգային քրաուդֆանդինգային Indiegogo հարթակում: Այն կառուցվելու է Տավուշի Ենոքավան համայնքում»,-ասել է Տիգրան Չիբուխչյանը լրագրողներին, հայտնում է «Արմենիա Նովոստին»: Zip Line-ը թույլ է տալիս էքստրեմալ մարզաձևի սիրահարներին մի վայրից մյուսը հասնել ճոպանի և սեփական մարմնի ծանրության շնորհիվ՝ տարբեր արագությամբ անցնելով կիրճի վրայով: Նոր Zip Line-ի երկարությունը կլինի 2680 մ, բարձրությունը՝ 200-300 մ, թռիչքի տևողությունը՝ 3 րոպե, առավելագույն արագությունը՝ 120կմ/ժ: Այժմ աշխարհի ամենաերկար Zip Line-ը Մեքսիկայում է, որի երկարությունը 2545 մ է: Ըստ Չիբուխչյանի, նախագծի իրականացման համար $200.000 է հարկավոր: Ներդրումների կեսն արդեն իրականացվել է:«Մտադիր ենք մեկ ամսում 20.000 դոլար հավաքել: Մենք ոչ միայն ֆինանսական նպատակներ ունենք, այլ նաև ցանկանում ենք ցույց տալ, որ ամբողջ աշխարհի հայերը կարող են միանալ ընդհանուր գաղափարի շուրջ»,-ասել է Չիբուխչյանը: Նա հայտնել է, որ նույնիսկ եթե այդքան գումար չհավաքվի, Նոր Zip Line-ը կկառուցվի մինչև հուլիսի ավարտը: Նա նշել է, որ դրամահավաքի բոլոր մասնակիցները մրցանակներ կստանան Yell Extreme Park-ից: «Մեր նպատակն է այնպես անել, որ Ենոքավան ամեն տարի 250.000 զբոսաշրջիկ այցելի: Այժմ մենք աշխատում ենք համայնքի մինչև 2030թ. զարգացման ծրագրի վրա»,-ասել է Չիբուխչյանը: Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մեծապես կարևորել է նման մասնավոր նախագծերը զբոսաշրջության ոլորտում Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնեն: «Արկածային զբոսաշրջությունը, որի բաղադրիչն է էքստրեմալ տուրիզմը, արագ զարգացող ուղղություն է, այդ ոլորտում միլիարդավոր դոլարներ են շրջանառվում»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այն զարգացնելու համար: Yell Extreme Park-ը հիմնվել է 2015-ին Ենոքավան գյուղում: Վայրն ընտրվել է իր կլիմայական, աշխարհագրական դիրքի և ռելիեֆային առանձնահատկությունների համար: Նախագծի նպատակն է զարգացնել արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը Հայաստանում, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծել սահմանամերձ շրջաններում և խթանել առողջ ապրելակերպը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |