ՌԴ ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ավելի քան 7000 մարդ՝ 3 ամսում![]() 3 մայիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ից մայիսի 3-ը ՀՀ օդանավակայաններն ընդունել են ներքին անձնագրերով 7066 ՌԴ քաղաքացի: Այս մասին հայտնել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխվոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Այն պահից, ինչ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Սա նշանակում է, որ այս դրույթը պահանջված էր», - ասել է Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը: Նա տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 6748 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը` 318 ՌԴ քաղաքացի: ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով: Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |