Երևանի Գինու օրերին ավելի քան 20 գինեգործական ընկերություն կմասնակցի![]() 3 մայիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 5-6-ը «Երևանի գինու օրեր» միջոցառմանը կմասնակցի Հայաստանի և Արցախի ավելի քան 20 գինեգործական ընկերություն: Երկու օր շարունակ, 19:00 – 23:00-ը, Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում, հատուկ տաղավարներ կտեղադրվեն տեղի արտադրողների արտադրանքով և երևանյան ռեստորանների խոհարարների լավագույն ուտեստներով: Առաջին օրը տեղի կունենա սպիտակ և վարդագույն գինու համտես քաղաքի լավագույն ռեստորանների հատուկ ճաշատեսակով՝ Tapastan, Voskevaz Winery, Hanz&Franz, Salon Armenian, Santa Familia, In Vino, Beer&Wine և այլ: Երկրորդ օրը նվիրված կլինի կարմիր գինու համտեսին, նույնպես հատուկ ճաշատեսակով: Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։ Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր ու պարեր: «Երևանի գինու օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ Լեոնիդ Գիլեպտերմանը, ինչպես նաև հանրաճանաչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ: Ներկա կլինեն նաև ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Ընթերցեք նաև. Euromag-ը՝ Երևանում Գինու օրերի մասին. Սարյան փողոցը 2 երեկո փակ կլինի գինու համտեսի համար Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |