Զոհված զինծառայողների ևս 5 ընտանիք հատուցում կստանա

Զոհված զինծառայողների ևս 5 ընտանիք  հատուցում կստանա

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մայիսի 2-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 5 զոհված զինծառայողի ընտանիքներին:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի Ուլուբաբյանի, սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ:

Գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներ, որոնք սպասարկվում են անվճար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը արդեն հավաքագրել է միջոցներ` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար: 2017 թվականի հունվարից՝ հիմնադրամի օգտին ֆիզանձանցից 1000-ական դրամ գումար գանձելու ժամկետի գործարկումից ի վեր, հավաքագրված գումարի չափը մարտի 24-ի դրությամբ՝ 393 մլն 506.964 դրամ (մոտ $812.000):

«1000 դրամի» օրենքով առաջին ընտանիքները փոխհատուցում են ստացել 2017-ի մարտի 24-ին:

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում հատկացնում է 10 մլն դրամ միանվագ հատուցում: Բացի այդ, սպային կամ նրա ընտանիքին ամսական հատկացվում է 300 հազար դրամ, ենթասպային կամ ընտանիքին՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին կամ ընտանիքին՝ 200 հազար դրամ ամսական հատուցում: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ինչպես նաև ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ ամսական 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 100 հազար դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---