Microsoft-ը ճկվող ու առանց կոճակների մկնիկ է հանել վաճառքի (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Microsoft-ը Նյու Յորքում ներկայացրել է նոր Surface նոութբուքը, Windows 10S օպերացիոն համակարգը և Surface Arc մկնիկը: Microsoft Surface Arc-ը տափակ վիճակում հարմար է տեղափոխման համար, ճկված վիճակում՝ աշխատելու: Մկնիկը չունի աջ ու ձախ ստեղներ կամ անիվ, փոխարենը սենսորային պանել է: Microsoft Surface Arc-ը հասանելի է նախնական պատվերի համար ԱՄՆ-ում՝ մոխրագույն, բորդո և երկնագույն կատարմամբ: Գինը կկազմի $79.99, առաքումն էլ կսկսվի հունիսի 15-ից: Մկնիկի չափսերն են 131 x 55 x 14 մմ, քաշը՝ 82.5 գրամ: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |