Աշտարակի դպրոցի մանկավարժները գործադուլ են անելու՝ դպրոցի հիմնանորոգման պահանջով![]() 3 մայիսի 2017 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժները որոշել են մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով: Մանկավարժները պահանջում են. դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում, ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում: Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից՝ 1962-ից, չի վերանորոգվել:Դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: 2016-ի օգոստոսին Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |