Երևանում ծնված հնգյակից 2-ի վիճակը համեմատաբար ծանր է, 3-ինը՝ կայուն![]() 4 մայիսի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը մայիսի 3-ի երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայտայանը տեղեկացնում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը մայիսի 3-ի՝ ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Կայուն է նաև «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք ևս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ «Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։ Մասնագետներն ամեն ինչ անում են նրանց ծանր վիճակից դուրս բերելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշել է Հայթայանը։ Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ: Կարդացեք նաև՝Մայիսի 3-ին ծնված հնգյակի ընտանիքին 7.5 մլն դրամ կհատկացվի Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |