Գյումրիի 102-րդ ռազմաբազայի աշխատողները գործադուլ են անում![]() 4 մայիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի մոտ 100 աշխատակից մայիսի 3-ից գործադուլ է հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը: «Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասել է գործադուլավորներից մեկը: Բողոքով աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց թույլ չեն տվել ներս մտնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք: Որոշ ժամանակ անց 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը անձամբ եկել է հանդիպելու աշխատակիցների հետ: Նորանշանակ հրամանատարը արգելել է նկարահանումը: Ապա լսել է հավաքվածներին ու ասել, որ խնդրից տեղյակ չի եղել, խոստացել է զբաղվել և աշխատակիցներին պարտք ունեցող ընկերության ղեկավարներին հրավիրել իր մոտ՝ խնդիրը քննարկելու: Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկումն իրականացվում է ՌԴ-ից ֆինանսավորմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |