Gmail-ը հայտնել է Google Docs-ի անվան տակ գործող վնասակար ծրագրի մասին![]() 4 մայիսի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Gmail փոստային ծառայությունը զգուշացնում է օգտատերերին Google Docs անվան տակ վնասակար ծրագրի մասին: «Մենք հետաքննում ենք ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք նման են Google Docs-ի: Մենք հորդորում ենք անցում չկատարել հղումներով և նշել դրանք որպես ֆիշինգ»,-ասել են Gmail-ի ներկայացուցիչները, հայտնում է «Կոմերսանտը» The Verge-ի վրա հղումով: Վնասակար հաղորդագրությունների տարածումը սկսվել է մայիսի 3-ին: Էլեկտրոնային նամակում, որի հեղինակ որպես կարող է նշված լինել օգտատերի ծանոթներից մեկը, առաջարկվում է փաստաթուղթ բացել Google Docs-ում: Հղումով անցնելու դեպքում պատուհան է բացվում և օգտատերին խնդրում են թույլատրել կառավարել շփումներն ու նամակագրությունը Google Docs կոչվող ծրագրով, որը ոչ մի կապ չունի Google-ի հետ և վնասակար է: Տարածման առանձնահատկությունն այն է, որ այն գործում է իսկական փոստային ծառայության ներսում՝ օգտվելով կողմնակի ծրագրերին աքաունթին հասանելիություն տալու հնարավորությունից: Այս պահի դրությամբ Google-ին հաջողվել է անջատել վնասակար ծրագիրը: Այդ մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |