Թուրքիան էական առաջընթաց է գրանցել բարեփոխումներում, գտնում է Եվրահանձնաժողովը 6 նոյեմբերի 2007 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից անցկացվող բարեփոխումներում էական առաջընթաց է գրանցվել շատ ոլորտներում: Սակայն միեւնույն ժամանակ, բարեփոխումների գործընթացը վերջին տարիներին դանդաղել է: Այդ մասին նոյեմբերի 6-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի Թուրքիայի գծով զեկուցող Ռիյա Օօմեն-Ռյույտենը: Սակայն, նրա խոսքերով, առաջընթաց չկա կրոնական փոքրամասնությունների հարցի լուծման ասպարեզում: «Առաջընթաց չկա նաեւ Կիպրոսի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման հարցում: Թուրքիան հաղթահարել է քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամը հուլիսյան ընտրություններից հետո, որոնք լիովին համապատասխանել են միջազգային չափանիշներին: Կառավարությունը մանդատ ունի անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու համար: Խորհրդարանն ակնկալում է, որ նոր կառավարությունը կարագացնի բարեփոխումների գործընթացը բանակցություններում հուսալի գործընկեր դառնալու համար»,-նշել է հա: Եվրահանձնաժողովի զեկուցողը կարծում է նաեւ, որ թուրքական սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումները կարեւոր են: «Ես հուսով եմ, որ բարեփոխումները կդառնան լայն հասարակական քննարկման եւ խորհրդարանում համաձայնության առարկա: Նոր սահմանադրությունը կենսականորեն կարեւոր է երկրի ժողովրդավարացման համար: Ես նաեւ կոչ եմ անում չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը եւ ապահովել արտահայտման, մամուլի ազատությունը եւ հավանություն տալ կրոնի ազատության երաշխիքների մասին օրենքին»,-ընդգծել է Օօմեն-Ռյույտենը: Մեկնաբանելով զեկույցը` հոլանդական «կանաչների» կուսակցության նախագահն ու Թուրքիա-ԵՄ պատվիրակության նախագահ Յոոսթ Լանդենդիյքը նշել է, որ Եվրահանձնաժողովն ընդգծում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ռամավարական նշանակությունը: «Դա բցառիկ կապ է Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ: Այդ պատճառով ԵՄ-ն պետք է պահի իր խոստումները եւ դժվարություններ չստեղծի Թուրքիայի համար: Միեւնույն ժամանակ, թուրքական կառավարությունը չպետք է դառնա Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) եւ ահաբեկչական հարձակումների պատանդը, նա պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը»,-ասել է նա, հաղորդում է ABHABER.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |