Հանքարդյունաբերության ոլորտում $180 մլն-ի ներդրում կարվի

Հանքարդյունաբերության ոլորտում $180 մլն-ի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «Վայք Գոլդ» ընկերությունները 2017-ի ընթացքում պատրաստվում են ընդհանուր առմամբ $180 մլն-ի ներդրումային ծրագրեր իրականացնել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն, ավելի քան $158 մլն է նախատեսվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախապատրաստման նպատակով։

Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումն ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակի ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել $52.8 մլն-ի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարում այն կհասնի 1.2-1.3 հազարի։

Այս տարվա համար $10 մլն-ի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզման ֆաբրիկան և հանքավայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։

Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, $2 մլն-ի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը» ընկերության կողմից։

Կարդացեք նաև՝ՀԲՃ. Ամուլսարի ծրագրով փորձագետների ներգրավումը շփոթեցնելու ձև է, իսկ ներդրումները՝ անուղղակի կաշառք

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---