ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից հետաքննել կալանավայրում բլոգեր Գալանդարովի մահվան հանգամանքները

ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից հետաքննել կալանավայրում բլոգեր Գալանդարովի մահվան հանգամանքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հետաքննել ընդդիմադիր բլոգեր Մեհման Գալանդարովի մահվան հանգամանքները: Այդ մասին մայիսի 3-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ն մեծ ցավով է տեղեկացել ապրիլի 28-ին կալանավայրում ադրբեջանցի բլոգեր և ակտիվիստ Մեհման Գալանդարովի մահվան մասին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անցկացնել նրա մահվան հանգամանքների համապարփակ, թափանցիկ և անկախ հետաքննություն և ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, որոնք պահվում են բանտում հիմնարար ազատությունների իրացման համար»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ադրբեջանի իշխանությունների, Գալանդարովն ինքնասպան է եղել քննչական մեկուսարաններից մեկում: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ նա վախճանվել է խոշտանգումների հետևանքով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---