Ֆեյսբուքում այսուհետ կարելի է մեկնաբանություններին տարբեր կերպ արձագանքել

Ֆեյսբուքում այսուհետ կարելի է մեկնաբանություններին տարբեր կերպ արձագանքել

PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելի վաղ արված մեկնաբանությանն արձագանքել 6 տարբեր էմոցիաներից մեկով:

Այժմ «Հավանում եմ» (Like) ավանդական կոճակից բացի, սոցցանցի օգտատերերը կարող են նաև օգտագործել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն և բարկություն արտահայտող սմայլեր: Այս կամ այն էմոցիայով մեկնաբանությունը նշելու համար հարկավոր է կուրսորը բերել «Հավանում եմ» կոճակի վրա և մյուս արձագանքները ևս կհայտնվեն, գրում է The Verge-ը:

Նոր գործառույթն արդեն հասանելի է ոչ միայն ֆեյսբուքի համակարգչային տարբերակի օգտատերերին, այլ նաև սոցցանցի բջջային հավելվածից օգտվողներին:

Ֆեյսբուքը լրացուցիչ զգացմունքներ արտահայտող կոճակների նորամուծություն արեց 2016-ի փետրվարին: Մինչ այդ ընկերությունը մեկ տարի հետազոտություններ էր իրականացնում՝ որոշելու համար, թե որ զգացմունքներն են մարդիկ առավել հաճախ ցանկանում կիսել: 2017-ի մարտի վերջում նորամուծությունը հայտնվեց Facebook Messenger-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---