Մասկը Tesla Model Y ամենագնացը մտադիր է վաճառքի հանել 2020-ին![]() 4 մայիսի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Tesla Motors ընկերության ղեկավար Իլոն Մասկը որոշ մանրամասներ է ներկայացրել նոր կոմպակտ ամենագնացի մասին, որը ստացել է Model Y անվանումը: Ենթադրվում է, որ էլեկտրական ամենագնացը վաճառքի կհանվի 2020-ին, սակայն դրա սերիական արտադրությունը կարող է սկսվել արդեն 2019-ին: Նորույթն ավտոարտադրողի մոդելների շարքում մի աստիճան ցածր կլինի Model X-ից, սակայն նույնպես կունենա ֆիրմային «բազեի թևեր» տիպի դռներ: Մասկը նշել է, որ ամենագնացի հիմքում միանգամայն նոր շասսի է լինելու, որը ոչ մի ընդհանուր բան չի ունենա Model 3-ի բազայի հետ, գրում է Autonews-ը The Verge-ի վրա հղումով: Ընկերությունը մտադիր է հրաժարվել 12-վոլտանոց մարտկոցների կիրառմամբ սխեմայից, որն այժմ օգտագործվում է Tesla-ի բոլոր ավտոմեքենաներում: Ըստ Մասկի, անցումը նոր համակարգի թույլ կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրալարերի քանակն ավտոմեքենայում և հավաքման հոսքագծում ավելի մեծ քանակությամբ ռոբոտներ կիրառել, ինչը շատ ավելի դյուրին կդարձնի հավաքման գործընթացը: Ըստ Tesla Motors-ի ղեկավարի, որ Model Y-ն թույլ կտա 2020-ից հետո հասցնել վաճառքը մինչև տարեկան 1 միլիոնի: Tesla-ի հաջորդ նորույթը կլինի մատչելի Model 3 էլեկտրամեքենան, որը պետք է վաճառքի հանվի մինչև 2017-ի ավարտը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |