Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար![]() 4 մայիսի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, , հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Ապրիամովը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է մայիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Էնրիկո Ապրիամովը ծնվել է 1954-ին Թբիլիսիում: ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ 1971-ին ընդունվել և 1975-ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 2000-ին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000-ին ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։ 2000-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ նախագահի 2013-ի օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014-ի մարտի 14-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |