Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը![]() 4 մայիսի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը: Քաղաքային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են Վարդան Կարապետյանի օգտին, գրում է Glendale News Press-ը: Կարապետյանն առաջին անգամ ընտրվել է քաղխորհրդի կազմում 2015-ին և հետագայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքային հանձնաժողովներում: Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն ավելի անվտանգ դարձնել, նպաստել բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը՝ բիզնես վարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելով: Կարապետյանը հայտնել է նաև, որ միջոցներ է որոնում 2 հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար: ԶԼՄ-ները հայտարարում են, որ Գլենդեյլի քաղաքապետը ընտրվում է քաղաքային խորհրդի անդամների կողմից 1 տարի ժամկետով: Քաղաքային խորհրդի կազմում այժմ 5 հայ կա: Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն հայ բնակչության թիվը գնահատվել է 170.000 , ինչը քաղաքի բնակչության մոտ 90 տոկոսն է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |