ՌԴ-ն ներել է Ղրղզստանի $240 մլն պարտքը![]() 4 մայիսի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել՝ հավանություն տալով վարկերի մասով Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքը չեղյալ համարելուն: Այդ մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում: «2017-ի մարտի 30-ի դրությամբ ղրղզական կողմի պարտքի գումարը կազմել է 240 մլն դոլար: Ղրղզական կողմի պարտքի 100 տոկոսը ենթակա է միանվագ ներման և ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պարտքը ներվել է Ղրղզստանի զարգացմանը ՌԴ կողմից պաշտոնական աջակցության շրջանակում: 2012-ին Մոսկվան և Բիշքեկը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ընդհանուր առմամբ 500 մլն դոլարի պարտքի կարգավորման վերաբերյալ: Ըստ փաստաթղթոի, պարտքի մի մասը՝ 188,9 մլն դոլարը չեղյալ համարվեց ստորագրման օրը, իսկ պարտիք մյուս մասը՝ 300 մլն դոլարը ներման ենթակա էր համարվում առաջիկա 10 տարվա ընթացքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |