«Խիստ անբավարար». Վարչապետը գնահատել է գազալցակայանների աշխատանքը![]() 4 մայիսի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատել է «խիստ անբավարար»: Այս մասին նա հայտարարել է Գործադիրի մայիսի 4-ի նիստում՝ անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին։ Վարչապետի խոսքերով՝ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ: «Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչև օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ընդգծել է Կարապետյանը, գրում է Panorama.am-ը։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։ Բացի այդ, Կառավարության նիստում վարչապետը խոսել է նաևմայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր հայտարարելու մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |