ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են Իրանում հանքավայրի փլուզումից զոհերի կապակցությամբ![]() 4 մայիսի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: Ցավակցել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: Հեռագրում մասնավորապես ասված է․«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: Իրանի Գոլեստան գավառում ածուխի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, դրա հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Պայթյունն ածխահորում տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Ըստ Fars գործակալության, հանքահորում պայթյունի պահին 500 մարդ է եղել, պայթյունը տեղի է ունեցել հերթափոխման ժամանակ: Ըստ տեղի ԶԼՄ-ների, ավելի քան 30 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |