Շինարարությամբ զբաղվող ՍՊԸ-ն մոտ 1 մլրդ դրամի ներդրում կանի ու մոտ 167 աշխատատեղ կստեղծի![]() 4 մայիսի 2017 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մայիսի 4-ի նիստում որոշում է կայացվել «Կապավոր» ՍՊԸ-ին ազատել ներմուծվող սարքավորումների համար մաքսատուրքից։ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարյանը տեղեկացրել է, որ վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլն ՀՀ դրամ: «Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության տարածքներում», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա նաև տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.՝ 165.000 ՀՀ դրամ, 2018թ.՝ 172.000 ՀՀ դրամ և 2019թ.՝ 180.000 ՀՀ դրամ: «Կապավոր» ՍՊԸ-ն շինարարական, շինմոնտաժային, շիննորոգման աշխատանքներ է կատարում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |