Գարեջրի նոր գործարան՝ Տավուշում. 120 մարդ է աշխատելու

Գարեջրի նոր գործարան՝ Տավուշում. 120 մարդ է աշխատելու

PanARMENIAN.Net - Հայաստանում շուտով «Դիլիջան» գարեջուրկարտադրվի: Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, եվրոպական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով: Նախատեսվում է այն գործարկել 2017-ի հունիսի կեսից:

Այստեղ 120 մարդ է աշխատելու: Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:

Գործարանի շենքը վերակառուցվել է 4 տարվա ընթացքում: Գործարանի սեփականատերն է «Հ. և Տ. Հակոբյաններ» ընկերությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---