Ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հայտնի է![]() 4 մայիսի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտականքննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունները կսկսվեն հունիսի 1-ին և կավարտվեն հունիսի 26-ին: Քննությունների համար սահմանված է հետևյալ ժամանակացույցը. 4-րդ դասարան. «Մայրենի լեզու» (թելադրություն)՝ 01.06.2017թ. «Մաթեմատիկա» (գրավոր)՝ 03.06.2017թ. «Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)՝ 10.06.2017թ. «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում)՝ 10.06.2017թ. 9-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)՝ 05.06.2017թ. «Գրականություն» (բանավոր)՝ 08.06.2017թ. «Մաթեմատիկա»( գրավոր)՝ 12.06.2017թ. «Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ)՝ 15.06.2017թ. «Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)՝ 19.06.2017թ. «Հայոց պատմություն»(բանավոր)՝ 22.06.2017թ. «Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ 26.06.2017թ. «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ 26.06.2017թ. «Ֆիզկուլտուրա»՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը: 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ 07.06.2017թ. «Մաթեմատիկա» (գրավոր)՝ 14.06.2017թ. «Հայոց պատմություն»(գրավոր)՝ 21.06.2017թ. «Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ 23.06.2017թ. «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ 23.06.2017թ. «Ֆիզկուլտուրա» -ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |