Թուրքիան մտադիր է արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը

Թուրքիան մտադիր է արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը

PanARMENIAN.Net - Անկարան մտադիր է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել Մոսկվայի հետ ամենասեղմ ժամկետում և արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

«Մայիսի 3-ին կայացած հաջող բանակցություններից հետո սկսվել է մեր նոր գործակցությունը Ռուսաստանի հետ: Այժմ մենք կխթանենք հարաբերությունները Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչպես նաև կարագացնենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը»,-ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 3-ին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում պայմանավորվել են փոխադարձ առևտրում սահմանափակող միջոցների վերացման մասին: Բանակցությունների արդյունքում Անկարան հանել է ռուսական ցորենի ներմուծման սահմանափակումները, իսկ ՌԴ-ն թույլատրել է թուրքական սոխ ներկրել:

Սակայն առանց վիզաների ուղևորությունների և ՌԴ թուրքական լոլիկի արտահանման մասով սահմանափակումները կպահպանվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---