USAID-ն տեխնիկա է նվիրել Թումանյան համայնքին 4 մայիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Թումանյան միավորված համայնքին տրամադրվել է մեկ աղբատար մեքենա, մեկ մակնիշի բեռնատար մեքենա և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 146 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան համայնքին կհատկացվի ևս 2 միկրոավտոբուս, որոնք կծառայեն համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը ապահովելու համար: Համայնքի բոլոր բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ: Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով: Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ. ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: Դիլիջանին արդեն տրամադրվել է են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր, 1 թրթուրավոր տրակտոր. սանմաքրման փոշեկուլ մեքենա: Առաջիկայում համայնքը կստանա նաև 1 աղբահավաք մեքենա, 1 ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ, կկառուցվի տեխնիկայի սպասարկման կայանատեղի, հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Նույն ծրագրի շրջանակներում արդեն իսկ Սյունիքի մարզի Տաթև միավորված համայնքին տրամադրվել են 2 կոմբայն, 1 ավտոգրեյդեր, 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 աղբատար մեքենա: Տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն, 885 հազար, 750 դրամ: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաև կգնվեն 150 հատ աղբաման: Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով ԱՄՆ կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |