Սերժ Թանկյանը մարդու իրավունքների թեմայով 60 վայրկյանանոց ֆիլմ նկարահանելու կոչ է արել![]() 4 մայիսի 2017 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի՝ մարդու իրավունքների թեմայով ֆիլմ նկարահանելու նախաձեռնությանը: UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը $5.000 պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ամբողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյան տևողությամբ և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն: Գաղափարը Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA) մեկնարկած «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) նախաձեռնությանն է: «Ես երջանիկ եմ այդ նախաձեռնության մասնակիցը լինելու համար: Թերի Ջորջն առաջարկում է նկարահանել 60 վայրկյան տևողությամբ ֆիլմ, որում կհնչի «Խոստումը» ֆիլմից իմ սաունդթրեքը», - ասել է Թանկյանը: Creative Challenge 001: Art of Impact անվամբ տեղծագործական մրցույթին կարող են մասնակցել կինոգործիչներ աշխարհի բոլոր ծայրերից՝ ներկայացնելով առավելագույնը 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Թեման մարդու իրավունքներն են։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |