Մոսուլում դպրոց են հրթիռակոծել. 81 զոհ կա

Մոսուլում դպրոց են հրթիռակոծել. 81 զոհ կա

PanARMENIAN.Net - Մոսուլի արևմուտքում գտնվող Էլ-Վելա դպրոցի շենքը հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Ren.tv գործակալությունը՝ տեղի լրատվականներին հղումով:

Աղբյուրը հաղորդում է, որ հրթիռակոծության հետևանքով 81 հոգի է մահացել, ներառյալ՝ 18 երեխա: Զոհվածները թաքնված են եղել դպրոցի շենքում իրաքցի ուժայինների և Իսլամական պետության միջև բախումներից խուսափելու համար: Առայժմ չի պարզվել, թե որ կողմն է հրթիռակոծել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսուլում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գերությունից 36 առևանգված եզդի է ազատվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---