Մխիթարյանը ճանաչվել է ՄՅու-ի ապրիլի լավագույն գոլի հեղինակ![]() 5 մայիսի 2017 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ: ՄՅու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լավագույնն է ճանաչվել հայ ֆուտբոլիստի այն գոլը, որն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»: Այն ստացել է երկրպագուների ձայների 32%-ը: Երկրորդ տեղում է Մարկուս Ռեշֆորդը, որը ստացել է երկրպագուների ձայների 17%-ը: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այս կոչմանն արժանանում է 4-րդ անգամ: Հենրիխը խփել էր իր ակումբի դեկտեմբերի, հունվարի և փետրվարի լավագույն գոլերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |