ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը![]() 5 մայիսի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: «Չափազանց կարևոր է, որ այդ որոշումն իրոք բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավոր քարտուղարը ողջունում է զենքի բոլոր տեսակների համար սահմանված հրադադարի պարտավորությունները, հատկապես ավիացիայի, ինչպես նաև արագ, անվտանգ և անարգել հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մայիսի 4-ին սիրիական կարգավորման բանակցությունների մասնակիցներն Աստանայում հուշագիր են ստորագրել Սիրիայում 4 անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |