Լոռու մարզում բնապահպան տեսուչներն արջի 2 քոթոթ են գտել![]() 5 մայիսի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզում բնապահպան տեսուչներն առանց մայր արջի երկու քոթոթ են գտել: Այդ մասին հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից ահազանգ է ստացել քոթոթներին փրկելու կոչով: «3-4 ամսական արջի ձագուկներ են, հայտնաբերվել են գետի ափին՝ առանց մայրիկի, և մենք ուզում ենք ինչ-որ չափով օգտակար լինենք ձագուկներին»,- տեղեկացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը: Ըստ նրա՝ քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Նշվում է, որ հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |